Քաղաքականություն

Իշխող քաղաքական ուժը որևէ մտադրություն չունի անցանկալի մարդկանց հեռացնել դատական համակարգից. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ Հրայր Թովմասյանի գործողություններում քաղաքական մոտիվացիա կա: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Ըստ պարոն Միրզոյանի՝ Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանել Հայաստանի Հանրապետական կուսակցության շահերը:

«Իշխող քաղաքական ուժը որևէ մտադրություն չունի և չի ունեցել այսպես կոչված անցանկալի մարդկանց հեռացնել դատական համակարգից, հակառակը՝ մենք միշտ հանդես ենք եկել անաչառ դատական համակարգ ունենալու օգտին: Կարծում եմ, որ եթե մենք նման մտադրություն ունենայիք, այս ամիսների ընթացքում այս կամ այն կերպ դա դրսևորված կլիներ: Նա պետք է գլխավորեր անաչառ և օբյեկտիվ դատական համակարգը, իմ խորին համոզմամբ՝ Հրայր Թովմասյանն այս ընթացքում արել է բաներ, որոնք ոչ թե անաչառ դատական համակարգ ունենալուն միտված եղել, այլ շարունակել պաշտպանել քաղաքական ուժի շահերը»,- ասաց նա:

Արարատ Միզոյանն ընդունելի չի համարում «Բարգավաճ Հայաստանի»՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը չմասնակցելը: Ըստ նրա՝ նման առանցքային հարցում դիրքորոշում չունենալը ճիշտ չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *