ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Արդեն քանի օր է՝ Արման Բաբաջանյանն իր հարցազրույցներում հայտարարում է, թե գերեվարված անձանց վերադարձին ուղղված մեր ջանքերը ծիծաղելի են։
Վաղուց արդեն Բաբաջանյանն ապացուցել է, որ չունի ո՛չ քաղաքական սկզբունք, ո՛չ բարոյական։ Բայց այժմ, կարծում եմ նա պետք է մի կողմ թողնի իր նեղ անձնական նկրտումները և հասկանա, որ նման գնահատականներով կարող է քաղաքական աղբանոցից հայտնվել քաղաքական գերեզմանոցում, քանզի գերիների վերադարձի դեմ ուղղված իր խոսքերը անպատասխան չեն մնա։
0 Մեկնաբանություն