Քաղաքականություն

Քոչարյանն ազատ չի արձակվի գրավի դիմաց

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի՝ նրան գրավով ազատ արձակելու միջնորդությունը։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին դատարանը մերժել էր նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու և անհապաղ ազատ արձակել նրան պաշտպանական խմբի միջնորդությունը։  Պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել՝ հիմք ընդունելով սեպտեմբերի 4-ի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, ըստ որի՝ Քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *