«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, հայտնել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ավելի վաղ ասել էր, որ ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մոտ օրերս կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։
Ըստ ԱԺ նախագահի՝ այս պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունների քանակը թույլատրելիից բավականին շատ է, ինչը թույլ է տալիս նրանց մանդատից զրկել:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն այց ցուցակում 11-րդն էր, սակայն նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Սիմոնյանը չէր բացառել, որ որոշ անձանց հարցով գուցե քննարկեն և քաղաքական որոշում կայացվի՝ չդիմել ՍԴ:
Միևնույն ժամանակ նա չէր բացառել, որ ընդդիմադիրներին կզրկեն նաև ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների պաշտոններից։
0 Մեկնաբանություն