Քաղաքականություն

Կալանավորվել են Սերժ Սարգսյանի եղբորորդին ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին

3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը կալանավորման մասին մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը:

Կառավարական 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին: Նա ձերբակալվել է:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանավորման մասին էլ վերջինիս փաստաբան Բենիկ Գալստյանն է  հայտնել իր ֆեյսբուքյան էջում:             «Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արղամանյանի բավարարեց Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Հիմնավոր կասկածը հաստատող միակ տվյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ (բոլորիս հայտնի Ջհանգիրյանի գործով) ամրագրված իմպերատիվ պահանջների ուղղակի խախտմամբ ոստիկանության մի օպերլիազորից վերցված ցուցմունքն է»,- գրել է Գալստյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *