Ի պատասխան Կանադայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների՝ պաշտոնական Մոսկվան արգելել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջը՝ Սոֆի Թրյուդոյին, օդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էրիկ Ջին Քենիի և ևս 24 անձի մուտքը ՌԴ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:
«Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հարազատների ու մտերիմների, ռազմարդյունաբերական համալիրի և նավաշինության ոլորտի ղեկավարների, զինված ուժերի հրամանատարության մասին է»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ առաջիկայում կհայտարարվի Կանադայի դեմ նոր պատժամիջոցների մասին:
0 Մեկնաբանություն