Քաղաքականություն

Կարևոր է ազգային համաձայնության և միասնության կառավարության ձևավորումը. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը  գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ներկայում Հայաստանում այլևս որևէ քաղաքական ուժ չի կարող համարվել ամբողջական ժողովրդի աջակցությունը ունեցող ուժ, և որևէ մեկը չի կարող համարվել ժողովրդական առաջնորդ: Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ըստ էլէկտորալ իրավիճակի, ոչ մի ուժ չի հաղթելու այս ընտրություններում:

«Ինչպես ասում է «Լուսավոր Հայաստան»-ը՝ պետք է հաղթի ժողովուրդը: Դա նշանակում է, որ Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն, որտեղ բոլորը իրենց փոքր, մանր ճիշտը մի կողմ են դնելու և պարտավորված են զգալու այդ պրոֆեսիոնալ կառավարությանը աջակցություն ցուցաբերել՝ յուրաքանչյուրը իր ներդրումն ունենալով: Միայն այդ պարագայում երկիրը կարող է դուրս գալ այս վիճակից»,- ասել է Մարուքյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *