Քաղաքականություն

Կառավարությունն իր ծրագիրն Ազգային ժողով կներկայացնի փետրվարի 6-ին

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն Ազգային ժողով կներկայացվի փետրվարի 6-ին: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Տիգրան Ավինյանը հավելել է, որ արդյունքում արդեն ավելի առարկայական քննարկումներ կարող են գնալ կառավարության տեսլականին ՎԶԵԲ ռազմավարությունը մոտարկելու առումով: Փոխվարչապետը նաև հավելել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման և արտահանման խթանման վրա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *