Կարո Եղնուկյանը անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից, քանի որ նրա հարազատները ներկայացրին անդորրագիր, ըստ որի մուծվել է 10 մլն դրամ գրավը։
Այս պահին Կարո Եղնուկյանը դուրս է եկել դատարանի դահլիճից։
……………………
Սասնա Ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը 10 մլն. դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։
Քիչ առաջ նման որոշում կայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Դատավորը մերժեց Կարո Եղնուկյանի խափանման միջոցը ստորագրությամբ փոխարինելու՝ պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը։
Կարո Եղնուկյանը ազատ կարձակվի այն ժամանակ, երբ 10 մլն դրամը փոխանցված կլինի դատարանի դեպոզիտային հաշվին։
0 Մեկնաբանություն