Քաղաքականություն

«Կաշառքի գործով շատ դժվար է մարդ դատելը, եթե ձեռքին չես բռնել»: Է. Մարուքյան

«Կաշառքի գործով շատ դժվար է մարդ դատելը, եթե ձեռքին չես բռնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկված ԿԳՄՍ փոխնախարարին։
«Աստվածաշնչում մի լավ բան է գրված, ասում է՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի։ Հիմա մարդիկ միշտ էլ տրվում են գայթակղությունների, այս գործով չեմ ասում, ընդհանրապես եմ ասում»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը և հավելեց․
«Բա ի՞նչ, մտածո՞ւմ էիք, որ հեղափոխություն է եղել, իշխանության եկած բոլոր մարդիկ սո՞ւրբ են, ոչ, իրենք էլ են գայթակղվելու, դրա համար էլ մենք այդքան ուշադիր ենք։ Երբ որ ասում ենք խնդիր կա, կարծես թե ծառայությունների դիմաց բան են ուզել և բան են տվել, հետևենք, դրա համար ենք ասում, որ գայթակղություն չլինի»,- ասաց պարոն Մարուքյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *