Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան դիմելու մասին:
«Զարթոնք» ԱՔԿ-ն դիմել էր ԿԸՀ-ին՝ նշելով Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության կոչեր ներկայացնելու պատճառով չի ապահովվում ազատ ընտրությունը:
ՔՊ լիազոր ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը կարծում է՝ խախտումներ չեն եղել եւ պետք է մերժել։
«Զարթոնք» ԱՔԿ ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը միջնորդեց, որ վկա հրավիրվի Նիկոլ Փաշինյանը եւ ներկայացրեց տեսանյութ։ Այն դիտելու համար ԿԸՀ-ն 20 րոպեով ընդմիջում հայտարարեց։ Նիստը կշարունակվի 16․20-ին։ ԿԸՀ-ն, ընդմիջումից հետո, մերժեց այդ դիմումը։
0 Մեկնաբանություն