Քաղաքականություն

Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը․ նա հետախուզման մեջ է

Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը ֆբ-յան իր էջում գրել է․

«Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նշենք, որ Լեւոն Սարգսյանը գտնվում է հետախուզման մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *