Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետոսյանը խոր մտահոգություն է հայտնում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի առիթով

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը: Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *