Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Շուրջ 1,5 ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը:
0 Մեկնաբանություն