Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է նույնը:
«Մենք հավատացած ենք, որ որևէ ռազմական լուծում այս հակամարտությանը չկա, այն միայն խաղաղ ճանապարհով կարող է կարգավորվել։ Մենք մեծապես նպաստում ենք նաև Մինսկի խմբի գործողություններին։ Քաղաքական աջակցություն ենք հայտարարել Մինսկի խմբի աշխատանքներին, մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոփոխվել։ Որևէ պատճառ չկա անհանգստանալու, որ Եվրամիությունն իր դիրքորոշումը փոխում է»,- վստահեցրեց Պյոտր Սվիտալսկին։
0 Մեկնաբանություն