ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առցանց նիստի ավարտին կայացած ասուլիսում նշել է, որ ԼՂ հակամարտության մասնակիցների կողմից ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցում դիտավորյալ հետաձգումներ Ռուսաստանը չի նկատել, սակայն կան օբյեկտիվ դժվարություններ այս գործընթացում առաջընթաց ունենալու համար:
«Այս հանդիպմանը դժվար է խոսել այդ գործընթացի ձգձգմանն ուղղված միտումնավոր քայլերի մասին, մենք դրանք չենք նկատում: Սակայն այն, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք ներկայումս առկա են, և հույս ունեմ, որ ավելի արագ կկարգավորվեն, դա փաստ է»,- նշել է Լավրովը:
0 Մեկնաբանություն