«Լուսավոր Հայաստան» Կուսակցությունը Ազգային ժողովում հյուրընկալել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատության և Ժողովրդավարության» կուսակցության (VVD) ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական դաշտի, օրակարգի և Լուսավոր Հայաստանի անելիքների վերաբերյալ հարցերը:
Այցի նպատակն է նաև կազմակերպել եռօրյա հատուկ թրեյնինգներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջխաղացման, ռազմավարության մշակման և պատգամավորների արդյունավետության բարձրացման նպատակով:
«Ազատության և Ժողովրդավարության» կուսակցությունը (VVD) Եվրոպական խորհրդարանի ALDE խմբի անդամ է:
0 Մեկնաբանություն