Քաղաքականություն

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել նոր կառավարության ձևավորումից հետո։

Լոռու մարզպետը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացանել

Արթուր Նալբանդյանը, ով նաև Հանրապետական կուսակցության մարզային խորհրդի նախագահն է, այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց՝ իրեն պատկերացնում է թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանական դաշտում, բայց քաղաքական նոր իրավիճակի պայմաններում ճիշտ է համարում հեռանալ կառավարության կողմից նշանակվող այս պաշտոնից։

«Չեմ ուզում որևէ բան անձնավորել, համենայնդեպս ճիշտ չեմ համարում, որ քաղաքական այս պաշտոնում ես շարունակեմ իմ աշխատանքը՝ հաշվի առնելով մի կարևոր հանգամանք. յուրաքանչյուր նորաստեղծ կառավարություն պետք է իր աշխատանքային թիմը, տվյալ կոնկրետ կառավարությունը ձևավորի, որովհետև դա շատ եմ կարևորում, և այն պատասխանատվությունը, որ այսօր կրում է կառավարությունը, պետք է իր թիմի հետ համատեղ կրի։ Սա ինձ համար շատ կարևոր սկզբունք է, և այս առումով ոչ մեկ չի ասել, որ մարզպետի պաշտոնը պապական պաշտոն է և ցմահ պաշտոն է։ Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ սա քաղաքական պաշտոն է և մի օր քաղաքական իրադարձությունների փոփոխման հետ կապված նաև ես պետք է իմ աշխատանքը թողնեմ», - մեկնաբանեց Նալբանդյանը:

 

1 Մեկնաբանություն

  1. Պարոն Ա.Նալբանդյան .խնդրում ենք Ձեզ նման բան չանեք.Դուք երևի այն միակ պաշտոնյան եք ,ում հեռանալը լոռեցիները չեն ցանկանում

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *