Էդմոն Մարուքյանի խոսքով` վեթինգի վերաբերյալ հայեցակարգի, ապա օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ առաջարկ «Լուսավոր Հայաստան»-ն այդպես էլ մինչ օրս չի ստացել։ Մինչ այժմ էլ պարզ չէ, թե իշխանության որ թևից ով է այս մեխանիզմի մշակման պատասխանատուն։
«Լուսավոր Հայաստան»-ը գիտակցում է,, որ խնդիրը չափազանց կարևոր է ու հրատապ։ Սակայն նույնքան էական է, որ այդ քննարկումները, հնարավոր բացասական և անկանխատեսելի հեռանկարից խուսափելու համար, տեղի ունենան բարձր պրոֆեսիոնալիզմի և համախոհության մթնոլորտում ու միջավայրում։
«Լուսավոր Հայաստան»-ը միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ ձեռնամուխ է եղել վեթինգի վերաբերյալ ընդհանուր սկզբունքների մշակմանը և պատրաստ է իր ներդրումն ունենալ խորհրդարանում վեթինգի վերաբերյալ հայեցակարգի ու օրենքի նախագծի առավել լայն և ընդգրկուն ձևաչափով քննարկման գործում՝ անհրաժեշտ որակ և արդյունավետություն ապահովելու համար։
0 Մեկնաբանություն