«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հունիսի 12-ին քաղաքացիների հետ հանդիպումներ են անցկացնում Երևանում:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը ներկայացնող Անի Սամսոնյանը նշեց, որ իրենց հասնում են տեղեկություններ այն մասին, որ մի խումբ անձինք մարդկանց հետ անհատական զրույցներում ստեր են տարածում «Լուսավոր Հայաստան»-ի մասին:
Նրա խոսքով, ժողովրդի կողմից դրական տրամադրվածություն կա իրենց ուժի նկատմամբ։
«Մենք մրցակից ենք դառնում որոշ ուժերի համար: Եվ պատահական չէ, որ բարձր կախած մեր պաստառները դիտավորյալ վնասում են, մասնավորապես, Էդմոն Մարուքյանի նկարը: Սա ազդակ է այն մասին, որ մեր նկատմամբ կոնկրետ քայլեր են կատարվում: Մեր օրակարգն այլ է: Մեր օրակարգը միասնությունն է, համերաշխությունը: Մենք տեսնում ենք ազգային համաձայնության կառավարությունը, որը չի ենթադրում մեկին միանալ կամ որևէ մեկին աջակցել: Մենք համախմբելու ենք պրոֆեսիոնալ մարդկանց»,-ասաց Անի Սամսոնյանը:
0 Մեկնաբանություն