Քաղաքականություն

Լուսավոր Հայաստանը վերջին 2 շաբաթում խորհրդի նիստ չի գումարել ու պաշտոնների հարց չի քննարկել.Դավիթ Խաժակյան

Արթուր Վանեցյանի կուսակից Արսեն Բաբայանը տելեգրամյան իր ալիքում գրել է, թե երեկ ԼՀԿ կառվարման խորհրդի նիստում Էդմոն Մարուքյանը ներկայացրել է իշխանության կողմից «գայթակղիչ» առաջարկություններ պաշտոնների տեսքով։

Որպեսզի հանրությանը պարզ լինի թե որքան ստախոս է այդ անձը, պետք է իմանալ, որ Էդմոն Մարուքյանը ALDE կոնգրեսին մասնակցելու նպատակով ամսի 30-ից գտնվում է Դուբլինում։ Ավելին, ԼՀԿ-ն վերջին 2 շաբաթվա ընթացքում կառավարման խորհրդի նիստ չի գումարել, իսկ դրանից առաջ որևէ նման հարց չի քննարկել։

Տպավորություն է, որ Վանեցյանին միանալով Արսենը, որպես հանրային գործիչ կորցրել է ինքնասիրության վերջին նշույլները և պատրաստ է վաստակել ստախոսի պիտակը, միայն թե չմերժի իր ղեկավարին։ Չի’ կարելի եֆրեյտորի անվրդով հայացքով հայտարարել, թե Ազատության հրապարակից տուն չես գնալու, հետո պարզվի, որ «հեղափոխության» բովում ամեն օր գնում ես տուն՝ մազ հարդարելու։ Չի’ կարելի համակիրներին հանել փողոցներ, դրդել խուլիգանությունների, իսկ պայքարի ամենաթեժ պահին հեռանալ երկրից։

Պարո’ն եֆրեյտոր, հանգիստ թողեք Արսենին, այդ տղան ՀՀԿ «պիսրը» լինելով վատ համբավ չի ունեցել, շատ էլ որ ձեր ենթական է, ուրեմն պետք է մինչև վերջ հեղինակազրկե՞ք։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *