Քաղաքականություն

Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության 1 մանդատը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։
ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք:
Գրության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *