Քաղաքականություն

Մարուքյանը՝ Մակունցին. «Շատ վատ է, եթե ամիսներ եք աշխատել «վեթթինգի» վրա, իսկ մենք խաբար չենք եղել»

Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է «վեթթինգի» նախագիծը մշակելու գործընթաց, որը սկսվել է դեռեւս ամիսներ առաջ: Այս պահին այն վերջնականացման փուլում է: Խմբակցություններին խնդրում եմ մեկ շաբաթում ներկայացնել գրավոր առաջարկներ եւ մտահոգություններ: Առաջարկս վերաբերում է նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպություններին»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա ելույթին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Շատ վատ է, եթե ամիսներ առաջ եք աշխատել, իսկ մենք, այսպես ասած, «խաբար» չենք եղել: Իմիջիայլոց, ամիսներ առաջ անցումային արդարադատության մասին էիք խոսում, ոչ թե «վեթթինգի»: Վարչապետն ինքն ասաց, որ երկու ամիս անցումային արդարադատության վրա եք աշխատել, ոչ թե «վեթթինգի»: «Վեթթինգը» նոր բան է»: Մարուքյանի ասածին էլ արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Արդեն խաբար եք, պարոն Մարուքյան, եւ կարծում եմ՝ առաջարկներ եւ քննարկումներ կլինեն: Որեւէ մեկը շտապեցնելու կամ ժամկետային սահմանափակումներ դնելու միտում չունի»: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *