Քաղաքականություն

Մեղադրանք՝ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին:Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետը, 2014 թվականի փետրվարից աշխատելով նշված պաշտոնում, հանդիսանալով ՀՀ ԱԺ աշխատակազմի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորությամբ, իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ:

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *