«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Ի տեղեկություն
Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում, հարկադրված եմ տալ որոշակի հստակեցում. Այսօր (18.11.2020թ.) ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մեր կարգավիճակը փոխվեց՝ կասկածյալի կարգավիճակից այն դարձավ մեղադրյալի կարգավիճակ:
Հիշեցնեմ, որ Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով, այն է «օրենքի սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ իրեն մեղադրանք է առաջադրվել։
«Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնել եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում և հրաժարվել եմ ցուցմունք տալ»,- գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով։
0 Մեկնաբանություն