Քաղաքականություն

Մեր հասարակությունը հետևողականորեն մշակութազրկվել է եթերից, իսկ ՀՌԱՀ մասին օրենքը «բռնաբարված» է․ Արայիկ Մանուկյան

Ի՞նչ է մշակութային քաղաքականությունը. այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանի հետ: Նրա խոսքով՝ մշակութային քաղաքականությունը պետության քաղաքականություններից մեկը պետք է լինի: «Մենք համաշխարհային մշակույթում լուրջ ներդրում ունեցող ժողովուրդ ենք, և պետք է անպայման ունենանք մշակութային քաղաքականություն: Այստեղ պիտի ամփոփվեն բոլոր այն ուղերձները, որոնք պետությունը հղում է իր քաղաքացինենրին:

Նրա խոսքով՝ մենք պետք է կարողանանք ունենալ այնպիսի փիլսոփայություն և ուղերձներ, որոնք կնպաստեն ունենալ մի հասարակություն, որը կլինի մշակույթի լավ սպառող:

Մանուկյանի դիտարկմամբ՝ տարիներ շարունակ մեր հասարակությունը հետևողականորեն մշակութազրկվել է, դա արվել է հեռուստատեսությամբ, եթերով և բոլոր հնարավոր միջոցներով: «Ես այսօր կարդում էի Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենք, այն ուղղակի «բռնաբարված» է»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթերից անընդհատ հնչում են այնպիսի արտահայտություններ, որոնք քրեորեն պատժելի արարքների վերաբերյալ են:

Մանրամասն՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *