«Սերժը բարի չէր եւ չէր ուղարկի ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին խորհրդարան, մենք բարի ենք, կուղարկենք, դա ոչ մեկիս չի հետաքրքրում: Մեր պահանջներն են ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ այսօր տեքստերի կարիք չկա, կա կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխության կարիք, որը կարող է առողջ քաղաքական տրամաբանություն ստեղծել: Այլապես, ըստ Մարուքյանի, նկարի իշխանությունից էլ վատ իշխանություն կարող է ձեւավորվել:
0 Մեկնաբանություն