Քաղաքականություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի  դատավճիռը․ նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նշենք, որ նախորդ լրացուցիչ դատական նիստում դատախազ Արման Բաղդասարյանը 2 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Աջապահյանի համար: Հիշեցնենք, որ Աջապահյանը մեղավոր է ճանաչվել զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *