Քաղաքականություն

Միքայել Մինասյանի եղբայրը փոխնախարար է նշանակվել

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»:

Հիշեցնենք՝ իրավաբան Գրիգոր Մինասյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսնու՝ հայտնի Միքայել Մինասյանի եղբայրն է։
Ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում:
1990-2000 թթ.-ին սովորել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում:
2000-2005 թթ.-ին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005-2008 թ.-ին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
2006-2011 թթ.-ին դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ իրավաբանական քոլեջում:
2008 թվականից հանդիսանում է «Արդարադատություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը (հանդեսը հաստատված է ՀՀ ԲՈՀ-ի կողմից):
2012 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2013 թվականի մայիսի 5-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2014 թվականից հանդիսանում է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը:

2017 թվականի մայիսի 14-ին ՀՀԿ ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2004-2009 թթ.-ին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում` զբաղեցնելով տնօրենի իրավական հարցերով օգնականի, այնուհետև` տնօրենի իրավական հարցերով տեղակալի պաշտոնը:
2009-2010 թթ.-ին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ: Միաժամանակ դասավանդել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը:
2010-2011 թթ.-ին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:
2012 թվականից մինչ օրս հանդիսանում է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերը:
2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու:
Ամուսնացած է, ունի 2 դուստր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *