Քաղաքականություն

Միրզոյանն ու Լավրովը նորից են հեռախոսազրույց ունեցել

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։

Քննարկվել են երկկողմանի և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Հատկապես ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն սպասվելիք  այցին ինչպես նաև երկկողմանի ստորագրվելիք փաստաթղթերին։

Նախարարները մտքեր են փոխանակվել 2020 թվականի Նոյեմբերի 9-ի, 2021 թվականի Հունվարի 11-ի և Նոյեմբերի 26-ի պայամանավորվածությունների շուրջ։ Քննարկվել են նաև ճանապարհների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծմանը վերաբերող հարցերը։ Քննարկվել են նաև ռուսական միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրին վերաբերող հեռանկարները։

 

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է․

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կայանալիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։

Զրույցի ընթացքում քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է ՌԴ միջնորդական ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *