Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը երկու օր առաջ ասուլիսում պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ պնդել էր, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, զինված ուժերում կրճատվել է մարտավարական, և ավելացել օպերատիվ օղակը, ինչպես նաև վարչապետի հրամանով պատերազմի երրորդ օրը դադարեցվել է զորահավաքը և կամավորներին են ուղարկել առաջնագիծ։
0 Մեկնաբանություն