Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ: Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։
Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով:
Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը։
Եվս մեկ անգամ փոխանցում ենք Հանրապետության նախագահի և տիկին Նունե Սարգսյանի շնորհակալությունն՝ առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Լոնդոնում վարակվել է կորոնավիրուսով։
0 Մեկնաբանություն