ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ»։
------------------------------------------------------
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Ալեքսան ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ»։
0 Մեկնաբանություն