ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Նա խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզպետարանում:
Ինչպես Գյումրիից հաղորդել է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեռևս պաշտոնապես չճշտված տեղեկություններ կան, որ այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Ադրբեջանում պահվող գերիների հարազատների հետ: Հանդիպումը փակ է լինելու:
Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի:
0 Մեկնաբանություն