Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Մայիսի 29-ին ՀՀ վարչապետը մասնակցել է մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:
Նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հայտարարությամբ.
«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի Տիգրան Սուրենի,
Մենք ավարտեցինք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդիգագաթնաժողովի աշխատանքները: Այսօր մենք քննարկեցինք հարցերի շատ լայնշրջանակ, գործնականում ընդունեցինք որոշումներ և համաձայնության եկանքօրակարգի բոլոր հարցերի շուրջ:
Սա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանականգագաթնաժողով է: 25 տարի է անցել եվրասիական ինտեգրացիայի գաղափարիառաջարկից հետո և 5 տարի՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասինհամաձայնագրի ստորագրումից հետո։
Սա խորհրդանշական թիվ է, և հենց դրանով պայմանավորված է Նուր-Սուլթանում այսգագաթնաժողովի անցկացումը: Եվ, իհարկե, կան օրակարգային մի շարք հարցեր, որոնցշուրջ դեռ պետք է համաձայնության գալ, հստակեցնել: Բայց մենք համաձայնությանեկանք, որ այդ հարցերի շուրջ կշարունակենք կառավարությունների միջև համատեղաշխատանքը: Ինչպես ես նշեցի իմ ելույթում, շատ կարևոր է և նաև Հայաստանի համարշատ կարևոր է ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Ներկայումբանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի միջև։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր ուղղություն է, որովհետևիրապես կընդլայնի հնարավորությունները ԵԱՏՄ անդամ երկրների բիզնեսշրջանակների համար: Կարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական կամք՝ այս բոլորուղղություններով աշխատելու համար։ Այսօր մենք հանձնարարեցինք Եվրասիականտնտեսական հանձնաժողովին՝ ակտիվացնել աշխատանքներն այս բոլորուղղություններով։ Հուսով ենք՝ այս տարի արդեն կհաջողվի ստորագրել առնվազն երկուհամաձայնագիր ԵԱՏՄ-ի և գործընկեր երկրների միջև։ Առաջիկայում ևս աշխատանքնայս ուղղությամբ կշարունակվի։ Կարծում եմ՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսականխորհրդի այս նիստը կարելի է համարել հաջողված, և մենք կշարունակենքաշխատանքներն այս ոգով»:
Հայտարարությամբ հանդես է եկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
0 Մեկնաբանություն