Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա առցանց ասուլիսով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հունվարի 24-ին ուղիղ եթերով կպատասխանի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին։

«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հունվարի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:

Լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպություններն այսօր մինչեւ ժամը 20.00-ն իրենց հարցերը կարող են ուղարկել press@gov.am էլ. փոստի հասցեին։

Հարցուպատասխանի տևողությունը՝ մոտ 2 ժամ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *