ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700 է: «Այս պահին պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700-ի մոտ է: Ենթադրում ենք, որ այն կարող է հասնել 4000-ի»,- ավելացրել է Փաշինյանը:
0 Մեկնաբանություն