Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հայտնեց, որ հրաժարական է տալիս։
Նա նշեց, որ շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները։
«Կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այս օրը՝ Քաաղքացու օրը»,-նշեց Փաշինյանը, քանի որ քաղաքացին է որոշելու իր ճակատագիրը։
2 անգամ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը կարձակվի։
Ըստ օրենքի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի հրաժարականի գործընթացը: Այսպիսով, Փաշինյանի հրաժարականը նախատեսվում էր ապրիլի երկրորդ կեսին՝ մոտավոր ժամկետն ապրիլի 20-ն է:
Համաձայն ԸՕ Հոդված 104.-ի՝
«Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
0 Մեկնաբանություն