Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ-ի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը: «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը: Հիշեցնենք՝ ՀՀանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *