Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է  իր խոստացած ուղերձը դատական համակարգի վերաբերյալ։

Նա շեշտում է, որ Հայաստանի ժողովուրդը անվստահություն ունի դատական համակարգի նկատմամբ եւ  մշտապես  մտածում է՝ «դավադրություն է արվում իր դեմ»։

Նիկոլ Փաշինյանն ասում է,ո ր խոստացել է չխառնվել դատական համակարգի աշխատանքին, բայց չի կարող երաշխավորել, թե  այն  չի ենթարկվում  ստվերային եւ ապօրինի ազդեցությունների։

«Դատական համակարգը կոռուպցիոն օղակների հետ իր կապի միջոցով նաեւ  ջուրն է նետում քննչական մարմինների աշխատանքը», -ասում է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հույս է ունեցել, որ որոշ դատավորներ կհրաժարվեն իրենց կարգավիճակից՝ հասկանալով, որ իրավիճակ է փոխվել, բայց այդ տեղի չի ունեցել:

«Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, քանի որ  դատական համակարգը երկրի անվտանգության եւ տնտեսական զարգացման համար  խոչընդոտ է դարձել»։ 

 «Դատական համակարգը վիրահատական միջամտության կարիք ունի»,- ասում է  Նիկոլ Փաշինյանը՝  թվարկելով քայլերը, որ պետք է անել։ 

Մասնավորապես՝  բոլոր դատավորները պետք է ենթարկվեն «վեթինգի», պետք է  հանրությունը տեղեկացված լինի տարբեր օղակների հետ   կապերի մասին։

Պետք է  հրաժարական տան այն դատավորները, որոնց կայացրած վճիռների արդյունքում Եվրադատարաը որոշում է կայացրել ընդդեմ ՀՀ-ի:

Ըստ նրա՝  հրաժարական տան այն դատավորները,  ովքեր կարծում են, որ չեն կարող աշխատել խղճով ։

Վարչապետը հայտնում է, որ ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական աշխատանք՝ այս ամենը կյանքի կոչելու համար։

Ըստ նրա՝ եթե պետք լինի հանրաքվե կամ սահմանադրական փոփոխություններ, պետք է գնալ նաեւ այս ճանապարհով։

Վարչապետը հայտարարեց, որ նա քննարկել է միջազգային կազմակերպությունների հետ եւ հուսով է` կստանա աջակցություն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *