ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերզմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստում պատերազմը կանգնեցնելու մասին որևէ բան չի ասել.
«Չի ասվել նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, արձանագրված է ձայնագրությամբ, ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակն ու զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարեն»:
Փաշինյանը հայտարարեց՝ սեպտեբերի 30-ին Օնիկ Գասպարյանը չէր կարող պատերազմը կանգնեցնելու մասին խոսել մի պարզ պատճառով.
«ԳՇ նախկին պետը 2020 օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած ելույթում հավաստիացրել է, որ Արցախյան ուղղությամբ առկա ուժերով և միջոցներով մենք կարող ենք «ոչ միայն ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումներին»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ չնայած այս ամենին՝ երեք անգամ հրադադար ձեռք բերելու պայմանավորվածություն է եղել, որը չի պահպանվել հակառակորդի կողմից:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-ին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրը անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և Զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում պետք է պատերազմը կանգնեցնել:
0 Մեկնաբանություն