Ռուսաստանը կողմ է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը և նպատակ չունի վերականգնելու Ռուսական կայսրության սահմանները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
«Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բացառություն է այդ երկրի վրա արտաքին ազդեցության պատճառով»,- հավելել է Պուտինը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Պուտինը նշել է«Կան վեճեր, որոնց լուծման ուղղությամբ պետք է աշխատել։ Բայց ամեն ինչ պետք է անենք, որպեսզի գործընթացը գնա խաղաղ ճանապարհով։ Արդեն կան հստակ համաձայնություններ առևտրա-տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման ուղղությամբ»:
0 Մեկնաբանություն