Քաղաքականություն

"Ունեմ տվյալներ, որ 1,5 մլրդ դրամը վերադրաձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին": Մանե Թանդիլյան

Աժ-ը 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է շուրջ 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետները վերադարձնել տնտեսվարողներին։

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում նշել է, որ անհրաժեշտ է համարում պարզաբանել, թե ո՞ր խոշոր տնտեսվարողներին են վերադարձվելու այդ գումարները։

«Մենք պետք է իմանանք, թե բյուջեից ու՞մ ենք վերադարձնում այդ գումարները։ Ես ունեմ տվյալներ, որ այդ գումարի զգալի մասը՝ 1,5 մլրդ դրամը վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, որն այս պահին լուծարման մեջ չէ»,- ընդգծեց նա։

Պատգամավորը պնդեց, որ քվեարկությունը պետք է դադարեցվի և գոնե փակ ռեժիմով հրապարակվի տնտեսվարողների ցուցակը։ Օրենքի նախագծի քվեարկությունից առաջ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է վերցնում։ Հայտարարվեց ընդմիջում։

Ընդմիջումից վերադառնալուն պես՝ օրինագիծը դրվեց քվեարկության և այն ընդունվեց 92 կողմ ձայների հաշվարկով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *