Քաղաքականություն

Ուսուցիչների աշխատավարձի՝ 10%-ով բարձրացումը հեղափոխական աճ չէ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկվեց ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու մասին հարցը։ Նախագիծը ներկայացրեց նախարար Արայիկ Հարությունյանը, որը նաեւ անդրադադարձավ մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, որ իբրեւ թե աշխատավարձերի բարձրացումը կլինի ուսուցիչների կրճատման հաշվին։ Նա նշեց, որ դա այդպես չէ, պարզապես իրենք օպտիմալացում են իրականացնելու։

Վարչապետը նշեց, որ ուսուցիչների աշխատավարձերի հարցը իրենք պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահեն՝ նշելով, որ թեւ սա հեղափոխական աճ չէ։

Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ ոլորտում կա դրույքների անարդյունավետ կառավարման խնդիր եւ կա անհրաժեշտություն օրենսդրական կարգավորման։ Քննարկելուց հետո, որոշումն ընդունվեց միաձայն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *