Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժումը գործադիրին է փոխանցել իր պահանջները

 «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման անդամները կառավարությանը փոխանցեցին իրենց պահանջները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հանրապետության հրապարակում շարժման կազմակերպած երթի ավարտին ասաց կազմկոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:  «Մենք` այսօրվա ակցիայի մասնակիցներս, եկանք այստեղ, որպեսզի կառավարության շենքում գտնվող մարդկանց ասենք մեր շարժման ստեղծման մասին ու փոխանցենք մեր պահանջները»,- ասաց Բաբուխանյանը:

Կազմկոմիտեի անդամը նշեց, որ իրենք պահանջում են հայ-ռուսական հարաբերությունների լավացում, հայրենիքի պաշտպանության և անվտանգության մակարդակի բարձրացում:

«Այսքանով մեր երթը համարենք ավարտված, հետագայում հանդիպումներ կլինեն նաև մարզերում և Երևանում: Նաև հանրահավաք կկազմակերպվի շատ շուտով, որի մասին կտեղեկացնենք»,- նշեց նա:

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր ժողովը, որից հետո շարժման անդամները երթ են իրականացրել դեպի կառավարության շենք:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *