Ես ուզում եմ ասել, թե ով է իրականում Արգիշտի Քյարամյանը: Այս մասին մամլո ասուլիսին հայտարարել է ԱԱԾ-ում շուրջ 23 տարի ծառայած փոխգնդապետ Զոհրաբ Ավետիսյանը:
Նա նշել է, որ Քյարամյանն անհայտ ծագում ունեցող անձնավորություն է, ով հրաժարվել է սեփական հորից, ընդամենը 5-6 տարում շարքային քաղմասի քննիչից դարձել է ՀՀ ԱԱԾ տնօրեն:
Ավետիսյանը նշել է, որ ամսի 1-3-ին «Հայրենիք» զորախմբով հասել են Արցախ, ամսի 3-ին ՊՆ ԳՇ կարգադրանքով գնացել են դեպի Շուշի. «Մոտ 50-60 հոգով էինք: Այդ ընթացքում մեր զորախումբն ընկավ ռմբակոծության ու ինտենսիվ կրակի տակ: Տեղավորվելուց հետո, ամսի 3-ին ինչ-որ վարչական շրջանի ոչ զինվորական կոչում ունեցող վարորդ հայտնվեց։ Դա գիշերվա 03:00-ի մոտակայքում էր: Նա մեզ ասաց, որ պետք է գնալ X դիրքեր ու տեղակայվել այնտեղ: Ես հարցրեցի, թե ով է: Նա ասաց, թե ով է իրեն ուղարկել ու ասել, որ պետք է շտապ գնալ տեղակայվել: Մենք նրան ասացինք, որ մեզ հրաման կարող է տալ կամ պարոն Վանեցյանը, կամ ԳՇ-ն: Նա ասաց, որ իրեն ասել են, որ փոխանցի այն ինչ ասել է, ու գնաց»:
Ավետիսյանի խոսքերով, իրենք անգամ քարտեզ չեն ունեցել այդ վայրի վերաբերյալ, որտեղ պետք է իբր գնային, ոչ հետախուզական տեղեկություններ են ունեցել, ոչ էլ տեղանքին են ծանոթ եղել, իսկ այդ օրը մառախուղ էր. «Սա այն դրվագի վերաբերյալ, որի մասին Քյարամյանն ասել էր»:
0 Մեկնաբանություն