Քաղաքականություն

Փաշինյանը գոհ չի եղել ուժային կառույցների ղեկավարներից. Էդ. Աղաջանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով  մասնակցում էր «Քաղացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ նիստին, դուրս գալուց հետո չպատասխանեց լրագրողների հարցերին։

Նրա փոխարեն լրագրողների հարցերին պատասխանեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ 

 

Նա ասաց, որ Ազգային անվտանգության ծառայո թյան նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերիյ և Օսիպյանի պաշտոնանկությունները եղել են վարչապետի որոշմամբ։ Սակայն հնարավորություն է տրվել դիմումներ գրելու։

 

Ըստ նրա՝ Փաշինյանը գոհ չէր վերջիններիս աշխատանքից։ Իսկ, թե իր հրաժարականի խոսում ինչ է նկատի ունեցել Վանեցյանը՝ ակնարկելով իշխանություների հախուռն որոշումների մասին, Աղաջանյանը մանրամասներ չասաց։ 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը չհաստատեց, թե արդյոք ՔՊԿ անդամ Վիլեն Գաբրիելյանը կամ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կնշանակվեն ոստիկանապետի պաշտոնում։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *