Ապրիլի 21-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում դիմավորել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով։ Սկսվել է քաշքշուկ ոստիկանների և սյունեցիների միջև, ովքեր փորձել են խոչընդոտել Փաշինյանի մուտքը դեպի քաղաքի հրապարակ։ Իրավիճակը թեժ է:
Հավելենք, որ ապրիլի 20-ին, ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ։ Այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, ճանապարհային ոստիկանությունն ընդամենը կես ժամ առաջ է տեղեկացվել վարչապետին ուղեկցելու մասին։ Երեկոյան արդեն հայտնի էր դարձել, որ Փաշինյանը գիշերով այցելել է Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված և սառը։ Հիշեցնենք՝ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի և Կապանի ոստիկանապետերը։ 1 համայնքից բացի, Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։
0 Մեկնաբանություն