Ազգային ժողովրդավարական բևեռի համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքում գրառում է արել.
«Նիկոլ Փաշինյանի դավաճանական վարչակազմը և այսօր նրա դեմ պայքարող նախկին դավաճաններն ու կեղեքիչները Մոսկվայի զույգ ձեռքերն են և նրանց միջև պայքարը Մոսկվայի կազմակերպած էժան բեմադրություն է։
Նրանք Մոսկվայի սարքած խաղի մեջ հանուն իշխանական կերակրատաշտի պայքարում են միմյանց դեմ, իսկ Մոսկվան այդ պայքարն օգտագործում է 2 խնդիր լուծելու համար․
1) համեմատաբար լավ գներով Արցախը վաճառել Ադրբեջանին, իսկ մնացյալ Հայաստանի Հանրապետությունը՝ Թուրքիային,
2) զուգահեռաբար արժեզրկել ու խափանել ազգային-ազատագրական պայքարը և թույլ չտալ, որ ժողովուրդը համախմբվի ազգային ուժի շուրջ և կարողանա իսկապես փրկել Արցախն ու ամբողջ Հայաստանի Հանրապետությունը»:
0 Մեկնաբանություն