Փոխզիջումային լուծումներն ամենադժվարն են, բայց պետք է գնանք այդ ճանապարհով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իհարկե, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը»,- նշել է ՌԴ նախագահը՝ շեշտելով փոխզիջումների կարևորությունը:
«Դրանք [փոխզիջումային լուծումները] միշտ ամենադժվարն են, բայց եթե մենք ուզում ենք, իսկ բոլորս էլ ուզում ենք կարգավորման հասնել, պետք է գնանք այս ճանապարհով: Մինչ այժմ մենք կարողացել ենք դա անել»,- ասել է Պուտինը:
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին հետպատերազմական շրջանում կարևոր և զգայուն հարցերի լուծմանն անձնական մասնակցության համար:
0 Մեկնաբանություն